ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին կոնֆիդենցիալ կարգով չի բացառում Դեմոկրատական կուսակցության նախընտրական պայքարին միանալու հնարավորությունը, եթե Վերմոնթ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը չափից ավելի հեռու գնա: Այս մասին հայտնում է NBC-ն:
Քերրին կիրակի Դե Մոյն քաղաքի (Այովա նահանգ) հյուրանոցներից մեկի ռեստորանի նախասրահում արտահայտություններ է կատարել, որից հատվածներ է ներկայացրել հեռուստաընկերությունը: Աղբյուրի պնդմամբ՝ նախկին պետքարտուղարը բացատրել է, որ պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդ դառնալու համար իրենից կպահանջվի դուրս գալ Bank of America-ի ղեկավարության կազմից և հրաժարվել վճարովի ելույթներից: Դեմոկրատների դոնորները ստիպված կլինեն «երկու մլն դոլար ներգրավել», քանի որ «իրականությունը մեկնարկել է ի դեմս Բեռնիի»,- ասել է Քերրին:
Հեռուստաընկերությունը պարզաբանումների համար դիմել է անձամբ նախկին պետքարտուղարին: Նա կտրականապես հերքել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը:
Հիշեցնենք՝ Քերրին 2004 թվականի նոյեմբերին նախագահի թեկնածու էր Դեմոկրատական կուսակցությունից: Նա ստացել էր 59,03 մլն ձայն (48 տոկոսը) և զիջել Ջորջ Բուշ կրտսերին, որը ստացել էր 62,04 մլն ձայն (51 տոկոսը):