Առնվազն չորս թուրք զինծառայող է զոհվել, ևս ինը վիրավորվել է Սիրիայի Իդլիբի նահանգում նրանց դիրքերի գնդակոծման հետևանքով: Այդ մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Անկարայի պնդմամբ՝ թուրք զինվորականները գնդակոծվել են սիրիական բանակի կողմից Սերակիբ բնակավայրի շրջանում:
Պաշտպանության նախարարությունում նաև հայտնել են, որ թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել ու «ոչնչացրել թիրախները Իդլիբի նահանգում»: