Թուրքիան F-16 կործանիչներով, ինչպես նաև հրետանիով հարված է հասցրել սիրիական 40 նպատակակետերին Իդլիբում՝ ի պատասխան սիրիական իշխանական ուժերի կողմից 4 թուրք զինվորների ոչնչացման: Այդ մասին այսօր Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Թուրքական F-16-երը և գաուբիցները շարունակում են հարվածներ հասցնել ռեժիմի նպատակակետերին: Մեր նշանառության տակ մոտ 40 օբյեկտներ են: Բացված կրակի արդյունքում 30-35 սիրիացիներ են ոչնչացվել»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չորս թուրք զինվորներ են զոհվել, ևս 9-ը՝ վիրավորվել, Իդլիբում սիրիական իշխանական բանակի հետ բախման հետևանքով