Զելենսկին բավարար չի համարում խոցված Boeing-ի զոհերի հարազատներին Թեհրանի խոստացած փոխհատուցումը

13:25     3 փետրվարի, 2020

Իրանի իշխանություններն առաջարկել են 80-հազարական դոլար վճարել Թեհրանի մերձակայքում Boeing-ի աղետի հետևանքով զոհված ուկրաինացիների ընտանիքներին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ТСН. Շաբաթ» հեռուստածրագրին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Ազատությունը»:

«Նրանք միանգամից 80 հազար դոլար առաջարկեցին յուրաքանչյուր ընտանիքի համար, բայց մենք չհամաձայնեցիք: Ինձ թվում է, որ դա քիչ է: Երբ մահացածի կինն ասում է, որ ամուսինը միակ կերակրողն էր, և ինքը աշխատանք չունի, իսկ երեխան պետք է ինստիտուտ ընդունվի, 80 հազար դոլարը բավարար չէ», - ասել է Զելենսկին:

Նա ավելացրել է, որ Ուկրաինան մեծ փոխհատուցում կպահանջի Իրանից, բայց գումարը չի հստակեցրել:


© armedia.am