Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Երևանի քաղաքապետարանում այսօր կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը: Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել»,- գրել է նա:
Կարապետյանը նաև հայտնել է, որ նոր հայտներն ընդունվում են մինչև փետրվարի 24-ը: