Իրանն անհրաժեշտ Է համարում ուկրաինական ինքնաթիռի զոհերի ընտանիքներին փոխհատուցումների հարցի հետագա քննարկումը, որը հունվարի սկզբին խոցվել Է Թեհրանի մերձակայքում: Այդ մասին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել Է, որ Իրանը 80-հազարական դոլար փոխահատուցում Է առաջարկել զոհերի ընտանիքներին, սակայն Կիևը ձգտելու Է հասնել ավելի մեծ գումարի: «Մենք առայժմ որևԷ որոշման մասին չենք հայտարարել: Այդ հարցը քննարկվում Է կառավարության կողմից ստեղծված իրավաբանական կոմիտեում: Անտարակույս, այդ հարցի քննարկման և փոխըմբռնման անհրաժեշտություն կա»,-ասել Է Ռաբիին՝ խոսելով փոխհատուցումների մասին:
Կառավարության տեղեկատվական պորտալի հրապարակած տեսանյութի համաձայն, Ռաբիին նշել Է, որ Իրանը գործում Է միջազգային կանոնների ու չափորոշիչների հիման վրա, հաղորդել: