ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցությունների երկու փուլ են անցկացրել Թեհրանում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով IRNA իրանական գործակալությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են Իրանի և Եվրոպայի երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանի իրադրության զարգացումը, առանձին միջազգային իրադարձություններ:
Ենթադրվում Է, որ Բորելը Թեհրան իր երկօրյա այցի ընթացքում կհանդիպի նաև Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի և նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել Է, որ Զարիֆը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի համար 14 Էջանոց ուղերձ Է պատրաստել, որը հարցեր Է պարունակում միջուկային գործարքի շուրջ Եվրոպայի դիրքորոշման վերաբերյալ: