Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Կիև: Նա «Փա՛ռք Ուկրաինային» խոսքերով է ողջունել զինվորական պատվո պահակախմբին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Իր հերթին, պահակախումբը Թուրքիայի նախագահին պատասխանել է «Հերոսների՛ն փառք» բառերով:
Երկու երկրների նախագահները դիտել են պատվո պահակախմբի մասնակցությամբ արարողությունը, լսել են Ուկրաինայի և Թուրքիայի հիմները և ներկայացրել են միմյանց երկրների պատվիրակություններին: