Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ավարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես կրկին կցանկանայի ընդգծել, որ մենք չենք ընդունում Ղրիմի անօրինական բռնակցումը: Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի ուշադրությամբ հետևել Ղրիմի թաթարների վիճակին: «Ուկրաինայի իշխանությունների հետ միասին մենք շարունակում ենք աջակցություն ցուցաբերել Ղրիմի թաթար-թուրքերին, որոնք այս երկրի վաղեմի բնակիչներն են»,- հավելել է թուրք նախագահը: