Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեհաստանի հետ ավելի սերտ կապերի կոչ է արել՝ Եվրամիությունն առանց Բրիտանիայի ձևավորման, եվրոպական անվտանգության և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Վարշավայում կայացած բանակցություններից հետո, Մակրոնը նաև կոչ է արել վերականգնել եռակողմ կապերը Գերմանիայի հետ՝ հորդորելով հանդիպում անցկացնել մինչ ամառ։
Մակրոնի խոսքերով, երեք երկրները «պատասխանատվություն են կրում Եվրոպայի ապագայի համար» և պետք է վերականգնեն այդ դերը՝ հատկապես Բրիտանիայի դուրս գալուց հետո:
Դուդան էլ իր հերթին նշել է, որ 27 անդամից բաղկացած ԵՄ-ն պետք է դառնա ավելի արդյունավետ և գրավիչ: