Ռուսաստանն ու Թուրքիան չեղարկել են համատեղ պարեկությունը Սիրիայում

11:24     4 փետրվարի, 2020

Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ պարեկությունը չեղարկվել է, տեղեկացնում է РБК-ն՝ հղում կատարելով թուրքական աղբյուրներին:

Պայմանավորվածությունը չեղարկվել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից թուրքական դիրքերի հրթիռակոծումից և թուրք զինվորների ոչնչացումից հետո: Թուրքական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով առաջացած լարվածությունը ռուս-թուրքական հարաբերություններում թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ պարեկություն իրականացնել թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից: 


© armedia.am