Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կիև այցի ընթացքում ռազմական օգնություն է խոստացել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ այդ երկրի հակամարտության ֆոնին, հայտնում է «Ազատությունը»:
Անկարան 50 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի ուկրաինական բանակի կարիքների, այդ թվում՝ զենք գնելու համար:
Կիևում Թուրքիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Ասադի ռեժիմի գործողություններին աջակցելու մեջ:
Հիշեցնենք, որ նոխօրեին Իդլիբում սիրիական կառավարական ուժերի հարձակման հետևանքով թուրք զինվորներ են զոհվել: