Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի ու ԱՄՆ-ի հարաբերություններում սառը շրջանն ավարտվել է: Այս մասին հայտնում է radiosputnik.ria.ru-ն:
«Ես չեմ ասի, թե ամերիկացիները մեր մեծ ընկերներն են: Բայց այդ սառնության շրջանը, երբ մենք միմյանց նայում էինք ինչ-որ լուսանցքի, երկաթբետոնե հաստ պատի միջով, ավարտվել է: Եվ դրա համար ոչ ոք կարիք չունի անհանգստանալու ու լաց լինելու»,-նշել է Լուկաշենկոն:
Բելառուսի ղեկավարն ընդգծել է նաև, որ հանրապետությունն ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը:
«Մենք պարզապես ուզում ենք ազնիվ, մաքուր և թափանցիկ հարաբերություններ: Չե՞ք ուզում, թող ասեն մեզ այդ մասին: Եվ թող չգոռան. «Ախ, Պոմպեոն եկավ: Վաղը Թրամփը կգա: Ինչ են նրանք անելու»,- ասել է Լուկաշենկոն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բելառուս էր ժամանել փետրվարի 1-ին: