Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը սահմանադրական բարեփոխումների առաջարկը չի արել իր լիազորությունները երկարաձգելու նպատակով: Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Չերեպովեց քաղաքում հանրության հետ շփման ժամանակ, փոխանցում է meduza.io-ը:
«Բարեփոխումները, որոնք ես առաջարկել եմ, իմ կարծիքով, թելադրված են կյանքի կողմից: Նախագահ և կառավարության ղեկավար եղած այս ժամանակահատվածում ինձ համար պարզ է դարձել, որ որոշ բաներ չեն աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատեն: Եվ այդ ապատճառով ես առաջարկեցի սա: Բայց ոչ այն բանի համար, որ երկարաձգեմ իմ լիազորությունները: Սահմանադրության վրա աշխատել են 6 ամիս և մեկ շաբաթ: Այն պահից սկսած, ինչ այն ընդունվել է, 15 անգամ փոփոխություններ են արվել: Ինչ հիմա առաջարկվել է` իր մեջ ոչ մի արտասովոր բան չունի»,- ասել է Պուտինը: