Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը հաղթահարելու նախկին փորձերը ձախողվել են, և համաշխարհային հանրությունը այս հիմնախնդրի հանդեպ նոր ստեղծագործական մոտեցումների անհրաժեշտություն ունի: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի առջև ելույթ ունենալով «Երկրի իրավիճակի վերաբերյալ» ամենամյա ուղերձով:
ԱՄՆ վարչակազմի ղեկավարը հիշեցրել է, որ Վաշինգտոնը հունվարի 28-ին հրապարակել է Մերձավոր Արևելքում կարգավորման իր նոր ծրագիրը, որը նաև անվանում են «դարի գործարք»:
«Անցյալ շաբաթ ես ներկայացրել եմ Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության առաջխաղացման ծրագիրը: Հասկանալով, որ նախկին բոլոր փորձերը ձախողվել են, մենք պետք է վճռական և ստեղծագործական լինենք, որպեսզի կարողանանք կայունացնել տարածաշրջանը և միլիոնավոր երիտասարդների ավելի պայծառ ապագայի հնարավորություն տանք»,- ասել է Թրամփը: