ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հրավիրված է եղել մասնակցելու Կոնգրեսում կազմակերպվող ամենամյա ուղերձի արարողությանը: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Դեսպանը հրավիրված է եղել և մասնակցել է»,- ասել է նա:
Նշենք, որ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, միջոցառման լուսանկարներից մեկում նկատելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանին` հարց էր բարձրացրել, թե արդյո՞ք հրավիրված է եղել նաև Հայաստանի Հանրապետության դեսպանը: