ԱՄՆ Սենատը քիչ առաջ արդարացրեց Դոնալդ Թրամփին՝ վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ, հաղորդում է CNN-ը:
Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվեց (ինչպես իշխանության չարաշահում, Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում):
Թրամփին իշխանության չարաշահման մասով մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց 48 կոնգրեսական՝ 47 դեմոկրատ և 1 հանրապետական՝ Միթ Ռոմնի: Թրամփին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ էր 67 ձայն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` պաշտոնանկության գործով գլխավոր քվեարկությունը տեղի է ունենցել փետրվարի 5-ին` Սենատում (մեր ժամանակով՝ փետրվարի 6-ին):
Հիշեցնենք, որ Թրամփը պատմության մեջ երրորդ նախագահն է, որի դեմ իմպիչմենթի ընթացակարգ է տեղի ունենում: Նրա դեմ երկու մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի քննչական աշխատանքները խոչընդոտելու համար: