Կադիրովի հետ ունեցել եմ շփումներ, որոնց մասին հիմա չեմ ուզում պատմել, որպեսզի չվտանգեն այն հնարավոր ծրագրերը, որոնք պետք է իրականանան մեր երկրում, մեր երկրի համար: Այս մասին հայաստանյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, փոխանցում է News.am-ը:
«Կարծում եմ՝ առաջիկայում բոլոր այդ ծրագրերը կիրականանան, և մեր հանրությունը կտեղեկանա, ու ես այդ ժամանակ կպատմեմ բոլոր մանրամասների մասին: Ռամզան Կադիրովին ճանաչում եմ շատ լավ, ինքն էլ, գիտեք, հրապարակային իմ ծննդյան օրը շնորհավորել է»,-ասել է նա: