ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատմել է, թե ինչու է նախագահ Դոնալդ Թրամփի` ժողովրդին ուղղված ելույթի տեքստը հրապարակավ պատռել:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ Փելոսին դեմոկրատների դռնփակ նիստի ժամանակ հանդես է եկել ելույթով, որում հայտարարել է, որ Թրամփի ելույթը խայտառակություն էր, քանի որ լի էր ստերով:
«Նա ոչնչացրեց ճշմարտությունը, այդ պատճառով էլ պատռեցի նրա ելույթի տեքստը»,- հայտարարել է Փելոսին: