Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Եմենում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Քասիմ ար Ռայմիին, տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից:
Հայտարարության մեջ ասված Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով Եմենում իրականացվել Է հակաահաբեկչական գործողություն, որի շնորհիվ Էլ ոչնչացվել Է ար Ռայմին: «Նրա մահն Էլ ավելի Է քայքայում «Ալ Քաիդա»-ն Արաբական թերակղզում և «Ալ Քաիդա» գլոբալ շարժումը և մեզ մոտեցնում Է այն սպառնալիքների վերացմանը, որոնք այդ խմբավորումները ներկայացնում են մեր ազգային ավտանգության համար»,- նշված է հաղորդագրության մեջ: