Չինաստանի իշխանությունները 66,74 միլիարդ յուան (ընթացիկ փոխարժեքով 9,56 միլիարդ դոլար) են հավաքագրել2019-nCoV վիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի ֆինանսների փոխնախարար Յույ Վեյպինը:
«Հավաքված գումարից արդեն ծախսվել է 28,48 միլիարդ յուան (4,08 միլիարդ դոլար)»,- ճշտել է նա մամուլի ասուլիսում: Պետական պաշտոնյայի խոսքով՝ այդ հատկացումների մոտավորապես 25 տոկոսն ապահովել է երկրի կենտրոնական բյուջեն:
Նա հավելել է, որ հատկացված միջոցներն օգտագործվում են կորոնավիրուսի դեմ պայքարում լրահատկացումների տրամադրման համար, ինչպես նաև գիտահետազոտական գործունեության իրականացման և առավել կարևոր ապրանքների և պարենի պաշարների համալրման նպատակով: «Ֆինանսավորումն ապահովել են բոլոր տարածաշրջանները: Ինչ վերաբերում է կենտրոնական կառավարությանը, այն շարունակում է անհրաժեշտ ամեն ինչի տրամադրումը վիրուսի տարածման դեմ պայքարելու համար»,- ամփոփել է պաշտոնյան: