Սիրիական կառավարական զորքերը մտել են Իդլիբ նահանգի հյուսիսում գտնվող Սարաքիբ քաղաք: Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը: Վերջինիս փոխանցմամբ՝ զինվորականներն արդեն սկսել են տարածքի ականազերծումը:
Սարաքիբն ունի ռազմավարական նշանակություն. քաղաքի մերձակայքով են անցնում Դամասկոսը Հալեպին կապող և դեպի Լաթաքիայի ափ տանող ավտոմայրուղիները:
Սիրիական կառավարական զորքերի առաջխաղացումն Իդլիբում առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը: Անկարան սպառնում է նոր ռազմական գործողություն սկսել: