Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքերը վերադարձել է Իրան: Այդ մասին նա գրառում է կատարել իր պաշտոնական էջում, հայտնում է Reuters-ը:
«Ես Լոնդոնից վերադարձել եմ Թեհրան: Սա կարևոր ուղևորություն էր, որը որոշ ժամանակ առաջ էր պլանավորված»,- գրել է նա՝ տեսանյութ տեղադրելով Instagram-ում, որում ներկայացված են նրա հանդիպումները Բրիտանիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը հեռացել էր Թեհրանից հունվարի 15-ին, երբ Թեհրանում բողոքի ցույցին ներկա գտնվելու համար Իրանի կառավարությունը սկսել էր քննարկել նրան վտարելու հնարավորությունը: