Wizz Air բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթեր կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ, տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք: