ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան է նշանակվել ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայիս մշտական ներկայացուցիչ Քարեն Փիրսը: Այս մասին ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Քարեն Փիրսը, որը ներկայումս զբաղեցնում է ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի և ՄԱԿ-ի ԱԽ մշտական ներկայացուցչի պաշտոնը, նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նորին Մեծության դեսպան: Նորին Մեծություն թագուհին նշանակել է նոր դեսպանին, երբ վարչապետը հաստատել է հաջողված թեկնածուին, որն առաջադրվել էր ԱԳ նախարարի խորհրդով»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
«Քարեն Փիրսը ամենափորձառու բարձրաստիճան դիվանագետներից մեկն է և կլինի ԱՄՆ-ում Նորին Մեծության դեսպանի պաշտոնը զբաղեցնող առաջին կինը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Վաշինգտոնում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը թափուր էր անցած տարվա հուլիսից: