Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունել էր «Բոլոնիային»։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում էր։ Այս մասին հայտնում է ArmSport-ը:
Երկրորդ կեսի մեկնարկում Մուսա Բարոուն դուբլ գրանցեց՝ ամրապնդելով իր թիմի առավելությունը։ 72-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ «Ռոման» ավելին անել չկարողացավ ու սեփական հարկի տակ պարտվեց «Բոլոնիային» 2-3 հաշվով։ Հանդիպման գոլերը կարող եք դիտել այս հղումով։
Այս արդյունքից հետո Պաուլո Ֆոնսեկայի թիմը մնում է վաստակած 39 միավորով ու 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Բոլոնիան» 33 միավոր է վաստակում ու բարձրանում է 6-րդ հորիզոնական։