Կանադացի փաստաբանները Տորոնտոյում դատական հայց են ներկայացրել Իրանի դեմ՝ կապված Թեհրանում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի վթարի հետ: Այս մասին գրում է «Reuters»-ը։
Նշվում է, որ հայցվորները պահանջում են 1․1 մլրդ ԱՄՆ դոլար փոխհատուցում։
Հայցում նշվում է, որ օդանավի խոցումը միտումնավոր և գիտակցված ահաբեկչական գործողություն է։