Սլովենիան ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայյտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«2020թ. փետրվարի 5-ին Սլովենիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ:
Այս պահի դրությամբ Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել են ԵՄ անդամ երկրներից 20-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան և Սլովենիան:
Նիդերլանդները խորհրդարանի մակարդակով ևս վավերացրել է ՀԸԳՀ-ն, սակայն վերջնական վավերացման համար վավերագիրը պետք է ստորագրվի թագավորի կողմից։»,- ասված է գրառման մեջ»։