Լոս-Անջելեսում այսօր անցկացվել է 92-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:
Լավագույն ֆիլմ է ճանաչվել հարավկորեական արտադրության «Մակաբույծները» (Gisaengchung), որն առաջին օտարալեզու ֆիլմն է, որ արժանանում է այս մրցանակին: Ֆիլմը մրցանակներ է ստացել նաև «Լավագույն օտարալեզու գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում: Ֆիլմի ռեժիսր Սամ Պոն Չժուն Հոն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին:
«Լավագույն դերասան է ճանաչվել «Ջոկեր» (Joker) ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորած Հոակին Ֆենիքսը, «Լավագույն դերասանուհի»՝ Ռենե Զելվեգերը՝ «Ջուդի» (Judy) ֆիլմի համար:
Բրեդ Փիթը «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմի համար ստացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակը: Ֆիլմը մրցանակ է ստացել նաև «Լավագույն բեմադրող-նկարիչ» անվանակարգում:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Լորա Դերնը՝ «Ամուսնական պատմություն» (Marriage Story) ֆիլմի համար:
«Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Խաղալիքների պատմություն – 4»-ը (Toy Story 4): «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Սեր մազերի նկատմամբ» (Hair Love) ֆիլմը:
«Լավագույն սաունդրեք» անվանակարգում հաղթող է ճանաչվում Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոկեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար: