Չինաստանում տեղական ժամանակով 00:00-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 40 171, մահաբեր վախճան է արձանագրվել 908 դեպքում, հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն:
24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 3062-ով, մահաբեր դեպքերինը՝ 97-ով:
Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժում է անցնում գրեթե 35 հազար մարդ, 6,5 հազար հիվանդի վիճակը գնահատվում է ծանր: Հիվանդության առկայության կասկածի պատճառով երկրի բուժհիմնարկներում հսկվում է գրեթե 187,5 հազար մարդ:
Երկրի մայրցամաքային մասից դուրս՝ Չինաստանի տարածքներում արձանագրվել է նոր թոքաբորբով հիվանդության 64 հաստատված դեպք. 36-ը՝ Հոնկոնգում, 10-ը Մակաոյում, 18-ը՝ Տայվանում:
Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հատկացվել է ավելի քան 10 միլիարդ դոլար, փետրվարի 9-ին հայտնել է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը: