Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 12-18-ին մեկնում է Մոսկվա, տեղեկանում ենք կառավարության կայքից:
Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ մասնավորապես, նշվում է, որ Զարեհ Սինանյանը գործուղվում է Մոսկվա «Զարեհ Ջոն Սինանյանին 2020 թվականի փետրվարի 12-18-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղաք՝ Մոսկվա)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և մեկնարկած համագործակցությունները ամրապնդելու նպատակով»:
Նշվում է նաև, որ Զարեհ Սինանյանի՝ գործուղման ավիատոմսի (Երևան-Մոսկվա-Երևան), գիշերակացի և օրապահիկի հետ կապված ծախսերը պետք է կատարվեն 2020 թվականի պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին: