Շվեյցարացի ընտրողների ճնշող մեծամասնությունը նախօրեին տեղի ունեցած հանրաքվեում հավանության է արժանացրել սեռական կողմնորոշման պատճառով ապօրինի խտրականության մասին նոր օրենքը։
Հիշեցնենք՝ 2018-ի վերջին Շվեյցարիայի խորհրդարանը հավանություն տվեց օրինագծին՝ ընդլայնելու երկրում գործող խտրականության դեմ պայքարի մասին օրենքը՝ ներառելով նաև սեռական կողմնորոշման հիման վրա ատելությունը, խտրականությունը:
Այս օրենքի ընդդիմախոսները պնդում էին, որ դա խախտում է մարդկանց կարծիքի ազատության իրավունքը և բավականաչափ ստորագրություններ էին հավաքել՝ խնդրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար: Քվեարկողների 63,1 տոկոսն աջակցել է օրենքին, և միայն 36.9 տոկոսն է դեմ եղել։