Թուրքական ռազմական շարասյունը մուտք է գործել Իդլիբ

12:26     10 փետրվարի, 2020

Թուրքական ռազմական տեխնիկայի շարասյունը կիրակի օրը հատել է Սիրիայի սահմանը և մուտք է գործել Իդլիբ:

Sky News Arabia-ի տվյալներով շարասյան կազմում երկու տանկ է, զրահամեքենաներ և զինամթերքով բեռնված տրանսպորտ: Հստակ տվյալներ դեռևս չեն հրապարակվում:

Զուգահեռ, Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է Հալեպի և Իդլիբի նահանգներում 600 քառակուսի կիլոմետր տարածք ազատագրելու վերաբերյալ:

Սիրիական բանակը հունվարի 26-ին սկսել է շարժվել Հալեպի արևմտյան ուղղությամբ:


© armedia.am