Միացյալ Նահանգների կողմից Իրաքում տեղակայված 15 ռազմաբազաներից զորքերը դուրս բերելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ փոխգնդապետ էրլ Բրաունը:
«Այդ հաղորդագրությունը սուտ է», - ասել է նա:
Փետրվարի 10-ին Skay News Arabia հեռուստաալիքը, հղվելով Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ալի ալ-Հանիմիին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը սկսել է դուրս բերել իր զորքերն Իրաքի 15 ռազմաբազաներից: Պատգամավորի խոսքով՝ ամերիկացիները կսահմանափակեն իրենց ներկայությունը Իրաքում երկու խոշոր ռազմաբազաներով՝ երկրի հյուսիսում՝ Էրբիլ քաղաքի մոտ և Այն ալ-Ասադ ավիաբազայում: