Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել Է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել Է 1 016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել Է: Ինչպես նշված Է ՉԺՀ-ի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեի կայքում փետրվարի 11-ին զետեղված հաղորդագրության մեջ, Չինաստանում վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 42,6 հազարը, փոխանցում Է ՏԱՍՍ-ը:
«Փետրվարի 10-ի ժամը 24:00-ի (Երևանի ժամանակով 20:00-ի) դրությամբ Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել Է 42 հազար 638-ի, մահաբեր վախճանների քանակը կազմել Է 1016, 3996 մարդ առողջացել Է և դուրս գրվել հիվանդանոցից»,- ասված Է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման 70 հաստատված դեպք Է արձանագրվել Հոնկոնգում (42 հիվանդացած, մեկը մահացել Է), Մակաոյում (10 վարակված) և Տայվանում (18):
Մայրցամաքային Չինաստանի տարածքում կորոնավիրուսով վարակման առավել մեծ թվով դեպքեր են արձանագրվել Հուբեյի կենտրոնական նահանգում (31 հազար 738, նրանցից 974-ը մահացել են), որտեղ հայտնաբերվել Է բռնկման օջախը:
Փետրվարի 10-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել Է, որ Չինաստանը պատերազմ Է հայտարարել կորոնավիրուսին: Նա ընդգծել Է, որ երկրի բոլոր պետական հիմնարկությունները և կուսակցական մարմինները միավորել են ջանքերը վիրուսի ոչնչացման խնդիրը լուծելու համար:
Այդ նույն օրը հաշվարկվել Է, որ մահացու կորոնավիրուսից համաշխարհային տնտեսության կորուստները կարող են կազմել շաբաթական 26 միլիարդ դոլար: Այսպիսով, վիրուսի ազդեցությունը կգերազանցի ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրական պատերազմի հետևանքները: Ամենից ավելի շատ կտուժեն Հոնկոնգը, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Գերմանիան: