Ռուսաստանի և Չինաստանի հետ սպառազինությունների վերահսկողության մասին պայմանագրի բացակայության դեպքում Միացյալ Նահանգները կստեղծեն աշխարհում ամենահզոր միջուկային ուժերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այժմ և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը միաժամանակ ցանկանում են մեզ հետ բանակցություններ վարել, որպեսզի դադարեցնեն միլիարդավոր դոլաներ ծախսել միջուկային զենքի վրա: Սակայն միակ ճանապարհը, քանի դեռ մենք չունենք այդ համաձայնագիրը, աշխարհում ամենահզոր միջուկային ուժեր ստեղծելն է», - հայտարարել է նա նահանգապետերի հետ հանդիպմանը:
Ռազմավարական հարձակվողական սպառազինության հետագա կրճատման և սահմանափակման վերաբերյալ պայմանագրի գործողությունը դադարում է 2021 թվականին և ԱՄՆ-ը դեռ չի որոշել երկարաձգելու է այն, թե ոչ: