Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում մոտ ժամանակներս պլանավորվում է Հայաստանի պատվավոր հյուպատոսություն բացել: Ինչպես լրագրողներին հայտնել է Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Մալովը, ռուսական կողմն արդեն համաձայնեցրել է պատվավոր հյուպատոսի թեկնածությունը:
«Մոտ ժամանակներս մեզ մոտ կսկսի աշխատել Հայաստանի պատվավոր հյուպատոսը: Հայկական կողմը պաշտոնապես ներկայացրել է Նիժնի Նովգորոդում հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանի թեկնածությունը»,- Մալովի խսքերը մեջբերում է ТАСС գործակալությունը:
«Մենք սպասում ենք՝ երբ հայկական կողմը որոշում կընդունի հյուպատոսության գուրծունեությունն սկսելու մասին»,- նշել է նա: