Վենեսուելան միջազգային դատական հայց կներկայացնի ընդդեմ ԱՄՆ կառավարության` պատժամիջոցների պատճառով վենեսուելական ընկերություններին պատճառված վնասի համար: Այս մասին ինչպես հայտնում է ՌԲԿ-ն` հղում կատարելով TeleSUR-ին, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Նա նշել է, որ պատճառներից մեկը վենեսուելական Conviasa ավիաընկերության ներառումն է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում: Նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցների համար գլխավոր պատասխանատվությունն ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի վրա է:
Փետրվարի 7-ին ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում էր ներառել վենեսուելական Conviasa պետական ավիաընկերությունը: ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինիի խոսքով՝ Մադուրոյի ռեժիմն աջակցություն է ստանում այս ընկերությունից: Նրա խոսքով` ավիաընկերությունը «կոռումպացված պաշտոնյաների» է տեղափոխում ամբողջ աշխարհով մեկ` ժողովրդավարության դեմ նրանց գործողություններին աջակցելու համար: