Իրանի տարբեր քաղաքներում ամենամյա զանգվածային երթեր են անցկացվում հեղափոխության 41-րդ տարեդարձի կապակցությամբ, որը բերեց միապետական իշխանության տապալման և իսլամական հանրապետության հաստատման, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
Իրանում ներկայում հանդիսություններ են տեղի ունենում 1979 թվականին իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ, որոնք սկսվել են փետրվարի 1-ին և տևում են տասն օր՝ բազմամյա աքսորից հակամիապետական շարժման առաջնորդ իմամ Խոմեյնիի վերադառնալու պահից մինչև փետրվարի 11-ը, երբ զինվորական հրամանատարությունը հայտարարեց չեզոքության մասին: Տոնակատարությունները կրում են «Դահե-ե-ֆաջր» (Արշալույսի տասն օրը) անվանումը:
Երթերը, որոնք սկսվել են փետրվարի 11-ին, ըստ պետական հեռուստատեսության տվյալների, անցկացվում են երկրի հինգ հազարից ավելի քաղաքներում, այդ թվում՝ միլիոնանոց այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են՝ Թեհրանը, ՄԵշհեդը և Թավրիզը:
Թեհրանում այդ միջոցառումների մասնակիցներն արդեն հաստատված ավանդույթով լցրել են քաղաքի կենտրոնական փողոցները՝ զբաղեցնելով Էնգելաբ փողոցի («Հեղափոխության» փողոցի) մի ամբողջ շարք հրապարակներ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին և երկրի այլ պաշտոնատար անձինք մասնակցել են երթերին: