Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում Չինաստանի հայ համայնքն իր աջակցությունն է հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարող չինացիներին:
Հոլովակում Չինաստանի տարբեր ծայրերում, Հոնկոնգում և Հայաստանում ապրող հայերը շեշտում են, որ սիրում են Չինաստանը, վստահ են, որ երկիրն ու ժողովուրդը կարող են հաղթահարել կորոնավիրուսը։ Նրանք օգտագործում են «Jia You» արտահայտությունը, որն իր մեջ աջակցություն հայտնելու ուղերձ է պարունակում։
Ինչպես հայտնում է armradio.am-ը` տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Չինաստանի և Հոնկոնգի հայկական համայնքի նախագահ, Հոնկոնգի FinTech ասոցիացիայի նախագահ Հենրի Արսլանյանը: