Գործարար Էնդրյու Յանգը հայտարարել է ԱՄՆ նախագահական մրցավազքից դուրս գալու մասին: Հիշեցնենք՝ Յանգը ներկայացված էր Դեմոկրատական կուսակցությունից:
«Այսօր ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ նախագահական քարոզարշավը»,- հայտարարել է Յանգը Նյու Հեմփշիրում, հաղորդում է CNN-ը:
Պատճառն այն է, որ Յանգը հասկացել է՝ չի հաղթի ընտրություններում: «Ես այսօր կանգնած եմ ձեր առջև և ասում եմ, որ, չնայած նրան, որ մենք չենք չհաղթել այս ընտրություններում, մենք միայն նոր ենք սկսում»,- ավելի ուշ գրել էր Յանգը թվիթերյան իր էջին:
New York Times թերթը նշում է, որ գործարարը չի նշել, թե ինչով է մտադիր զբաղվել մրցավազքից դուրս գալուց հետո, սակայն բացասական չի պատասխան չի տվել հարցին Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնին հավանական առաջադրման հարցին: «Ես ոչինչ չեմ բացառում»,- պատասխանել է Յանգը համապատասխան հարցին:
Այժմ նախագահական մրցավազքին կմասնակցի ինը դեմոկրատ: Ավելի վաղ մրցավազքից դուրս գալու մասին հայտնել էր նաև սենատոր Մայքլ Բենեթը: