Թուրքիան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ Է ուղարկել Սիրիա
Փետրվարի 12-ին Թուրքիան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ Է ուղարկել Սիրիա: Այդ մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով՝ թուրքական նոր համալրումը լուսաբացին հատել Է սիրիական սահմանը և առաջ շարժվել Հալեպի նահանգի արևմտյան շրջանների ուղղությամբ: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, թուրք զինվորականներն ստեղծում են հսկողության նոր կետ, որը կտեղավորվի Աթարիբ և Էլ-Ջինա բնակավայրերի միջև ձգվող ճանապարհին: Փետրվարի 8-ին Անադոլու գործակալությունը հայտնել Էր, որ Թուրքիայի կողմից դեպի սիրիական սահման Է ուղարկվել 300 բեռնատարներից ու զրահամեքենաներից բաղկացած շարասյուն: Նրա տեղեկությունների համաձայն, թուրքական ուժերի փոխադրում Է իրականացվում վերջին մի քանի օրվա ընթացքում: Փետրվարի 11-ին Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ թուրքական կողմը խախտում Է արաբական հանրապետության ինքնիշխանությունը՝ «լրացուցիչ ուժեր տեղաբաշխելով Իդլիբի ու Հալեպի նահանգներում, ինչպես նաև հարվածներ հասցնելով սիրիական տարածքներին, որտեղ կան խաղաղ բնակիչներ, և մի շարք ռազմական օբյեկտների»:
Դամասկոսում պնդում են, որ Անկարայի գործողություններն ուղղված են «ելուզակային կազմավորումներին փրկելուն», որոնք պարտություն են կրում սիրիական բանակի հարձակման հետևանքով: