Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Այս մասին հայտնում է «Արցախպրեսս» լրատվական գործակալությունը:
ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ այսօր հանձնաժողովը ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը: