ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է մահացած մեկ այլ զինծառայողի մասին։
«Երկրորդ մահացած զինծառայողի անուն-ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։
Ցավակցում ենք», - «Ֆեյսբուքում», գրել է ՊՆ խոսնակը։
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Այս մասին հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: