Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին չի առաջարկել միավորել իրենց ղեկավարած պետությունները: ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա այդպես չէ, նրանք խոսել են դաշնակցային ինտեգրման խորացման մասին»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Այն մասին, թե ՌԴ նախագահն իբրև առաջարկել է Լուկաշենկոյին միավորել Ռուսաստանն ու Բելառուսը՝ գերտերություն ստեղծելու նպատակով, այսօր հայտնել էր Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Կրեմլի աղբյուրներին: