Իտալական Հռոմ քաղաքում ավարտին է մոտենում հումահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Առաջինը հարթակ դուրս եկավ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: 26-ամյա հայ ըմբիշը Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է: Մեր Գևորգը եզրափակչի ճանապարհին հաղթել է բուլղարացի, ադրբեջանցի ու էստոնացի ըմբիշներին՝ այդ ընթացքում մրցակիցներին տալով միայն 1 միավոր: Մեր ըմբիշը բոլոր գոտեմարտերում հաղթել է ժամանակից շուտ:
Ղարիբյանը եզրափակչում հանդիպեց թուրք Քերեմ Քամալին, որը մեծահասակների աշխարհի առաջնությունում մեկ նվաճում ունի:
Մեր ըմբիշը 5-5 հաշվով գերլարաված գոտեմարտում հաղթեց ու հռչակվեց եվրոպայի
չեմպիոն: Հատկապես գեղեցիկ էր 4 միավորանոց հնարքը: