Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: Այդ մասին նա հայտնել է Facebook-ում:
Ազգի առաջնորդի թոռն այդ քայլը բացատրել է նրանով, որ, իր կարծիքով, իր վրա ճնշում է գործադրում ընտանիքը:
Նրա խոսքով՝ ինքը տեղեկատվություն ունի «Ռուսաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև մեծ մասշտաբի կոռուպցիայի վերաբերյալ»: Նա նաև նշել է, որ բոլոր մանրամասնությունները կարելի է ընթերցել Times-ին տված իր հարցազրույցում:
Այսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի և նրա շնորհազրկված փեսայի՝ հանգուցյալ Ռախաթ Ալիևի որդին է: