Մերապի հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական մասի Ճավա կղզում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Նշվում է, որ հրաբխի խառնարանից ծխի ու մոխրի սյուն է արտանետվել 2 հազար մետր բարձրություն: Ինդոնեզիայի իշխանությունները քաղաքացիներին արգելել են մոտենալ դրա խառնարանին և առնվազն 3 կիլոմետր տարածություն պահպանել: Տեղի փրկարար ծառայությունները բերվել են բարձր պատրաստության վիճակի:
Հիշեցնենք, որ 2016 թվականին հրաբխի ժայթքման ժամանակ զոհվեց առնվազն 340 մարդ, 60 հազարից ավելի բնակիչներ հարվադրված էին լքել իրենց տները: