Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների:
Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր: