2020 թվականին Հայաստանը և Սիրիան համաձայնագիր կստորագեն ավիահաղորդակցության մասին: Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովի նիստում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին, հաղորդում է news.am-ը:
Պատգամավորի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու Սիրիայի հետ նման համաձայնագիր չկա, որտեղ խոշոր հայկական համայնք է բնակվում: «Մենք պատրաստ ենք համաձայնագիր ստորագրել: Մենք դա քննարկել են Արտաքին գործերի նախարարության հետ: Նախատեսվում է համաձայնագիրը ստորագրել 2020 թվականի ընթացքում»,- հայտնեց Ռևազյանը: Նա նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունները ավիացիայի ոլորտում սիրիական կողմի հետ պայմանավորվածություններից հրաժարվելու ոչ մի պատճառ չունեն:
Նշենք, որ մի քանի տարի առաջ, մինչև հակամարտության սրվելը, սիրիական պետական ավիաընկերությունը Հայաստան չվերթներ էր կատարում: